Վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում, ենթամաշկային ճարպաբջջանքում, փակեղներում, արգանդում, նյարդային ցողուններում, ապոնևրոզներում։
Առաջացման պատճառներն են.
- ժառանգական նախատրամադրվածությունը,
- հորմոնային խանգարումները և էնդոկրին համակարգի շեղումները, օրինակ` շաքարային դիաբետը,
- մաշկի բորբոքային հիվանդությունները,
- մաշկային ծածկույթների հաճախակի վնասումը,
- արևի տակ երկարատև մնալը,
- վնասակար սովորությունները, ոչ լիարժեք սնուցումը,
- առատ քրտնարտադրությունը։
Ֆիբրոմաների տեսակները
Տարբերում են ֆիբրոմաների ավելի քան տասը ձևաբանական տեսակ (էլաստոֆիբրոմա, կարծր ֆիբրոմա, փափուկ ֆիբրոմա և այլն)։
Դերմատոֆիբրոմաները ներմաշկային կարծր, էլաստիկ բաղադրությամբ գոյացություններ են, որոնք շոշափման ժամանակ շարժուն են և անցավ։ Կարող են լինել եզակի կամ բազմաթիվ, մաշկի գույնը` գոյացության սահմաններում, փոփոխված չէ։
Դեսմոիդ ֆիբրոմաները (ագրեսիվ ֆիբրոմատոզ) մեզենխիմալ ուռուցքներ են, որոնք զարգանում են տարբերակված ֆիբրոբլաստներից և կոլագենային թելերի ավելցուկից։ Բնորոշ է զարգացման և կրկնության բարձր հակվածությունը։ Դեսմոիդները տեղակայվում են փափուկ հյուսվածքների տարբեր մասերում, որովայնի առաջային պատին և հետորովայնամզային տարածությունում։
Խոնդրոմիքսոիդ ֆիբրոմաները հազվադեպ հանդիպող ուռուցքներ են, որոնք ախտահարում են մարդու ոսկրային կմախքը։ Հիմնականում տեղակայվում են ստորին վերջույթների երկար խողովակավոր ոսկրերի մետադիաֆիզային հատվածներում (ոլոքի, ազդրոսկրի, նրբոլոքի): Ուռուցքը կարող է առաջանալ նաև կոնքի, ողնաշարի, դաստակի և ոտնաթաթերի կարճ խողովակավոր ոսկրերի շրջանում, նախագարշապարի ոսկրերում։
Ախտանիշները
- Ժամանակի ընթացքում մաշկային մակերեսից վեր բարձրացած գոյացության գույնը հաճախ չի տարբերվում մաշկային ծածկույթի մնացած հատվածներից, սակայն կարող է աստիճանաբար մգանալ։
- Տեղակայման շրջանում հնարավոր է ցավի, անհարմարավետության և քորի առաջացում։
- Ֆիբրոմայի գերաճի հետևանքով ներքին օրգանների կողմից ի հայտ են գալիս ախտանիշներ։
- Արգանդի ֆիբրոման կարող է դրսևորվել արգանդային արյունահոսություններով, երկարատև և առատ դաշտանով, հաճախացած միզարձակումով։
Ախտորոշումը
Ախտորոշման ժամանակ սկզբում զննում և շոշափում են նորագոյացությունը։ Այնուհետև պացիենտն անցնում է ներքին օրգանների ուլտրաձայնային, ռենտգեն հետազոտություն։ Ախտորոշման վերջնական փուլում իրականացվում է գոյացության բիոփսիա՝ չարորակացումը բացառելու համար։
Բուժումը
Ֆիբրոմաների բուժման մեթոդն ընտրվում է՝ հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը և աճի բնույթը։ Որպես կանոն, այս նորագոյացությունը հազվադեպ է չարորականում։
Վիրահատական միջամտության ցուցումներն են.
- ուռուցքի հետևանքով ներքին օրգանների ֆունկցիայի խախտում,
- գոյացության ակտիվ աճ կամ մեծ չափեր,
- սպառնացող առատ արյունահոսություն։
Որպես վիրահատական միջամտության այլընտրանք, իրականացվում է ուռուցքը սնող անոթները խցանող վիրահատություն։ Արգանդի ֆիբրոմայի ժամանակ վերարտադրողական ֆունկցիայի պահպանման նպատակով խորհուրդ է տրվում կիրառել բերանացի հակաբեղմնավորիչներ, որոնք սահմանափակում են գոյացության աճը։
11.02.2021 Կարդացեք նաև
18.04.2023
24.01.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ